Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ՀՅԴ Լոռու մազային կոմիտեն ծանոթանալով մամուլում հրապարակված իբրեւ Սպիտակի կոմիտեի եւ կոմիտեության անդամների կողմից արված հայտարարությանը, եւ հետագայում տեսահոլովակի տեսքով ներկայացված բացատրություններին, հարկ է համարում մեկ անգամ եւս տեղեկացնել, որ ՀՅԴ Լոռու մարզային կոմիտեության տարածքում Սպիտակի կոմիտե չի գործում:Սպիտակի կառույցում ընդգրկված ընկերների մեծամասնությունը մեկնել են արտագնա աշխատանքի եւ հետեւաբար Սպիտակի կոմիտեն չէր կարող հանդես գալ նման հայտարարությամբ:
ՀՅ Դաշնակցության շարքերը հայտարարությամբ չեն ընդունվում եւ կուսակցության շարքերից հայտարարությամբ չեն հեռանում:
Մարզային կոմիտեն կոչ է անում զերծ մնալ որոշակի մարդկանց կամ ուժի շահեր սպասարկելու նպատակով Դաշնակցության անունը շահարկելու անպտուղ փորձից:
ՀՅԴ Լոռու մարզային կոմիտեն հարկ է համարում նաեւ տեղեկացնել, որ իբրեւ «Դաշնակցության Սպիտակի կոմիտեի» հայտարարություն հրամցված սադրանքը հարուցել է մարզայի կառույցի ընկերների զայրույթը եւ նման գործելակերպը շարունակելու պարագայում կառույցի ընկերները հանդես կգան հայտարարությամբ, որը հանրությանը կներկայացնի վերոհիշյալ «ազգայնական» գաղափարներ կրող մարդկանց եւ նրանց թելադրող ուժի իրական էությունն ու նպատակները:
ՀՅԴ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՅԻՆ ԿՈՄԻՏԵ
Ք. Վանաձոր
26.01.2015թ.