կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-24 17:40
Քաղաքական

Հարգանքի տուրք Մեծ եղեռնի զոհերի հիշատակին՝ ՀՅԴ Լոռու մարզային կառույցում

Հարգանքի տուրք Մեծ եղեռնի զոհերի հիշատակին՝ ՀՅԴ Լոռու մարզային կառույցում

Ամեն տարի այս օրը ձյան փաթիլներն ու հայի թափված անմեղ արյունը միախառնվելով իրար եւս մեկ անգամ դաղում են յուրաքանչյուրիս սիրտը հիշեցնելով վաղուց հոգեհարազատ դարձած խոսքերը. «Գարուն ա, ձուն ա արել…»: 

105 տարի առաջ կատարված ոճրագործությունը մեզ մինչ օրս միավորում է, հատկապես այս շրջանում, երբ աշխարհը պայքարում է չարաբաստիկ համաճարակի դեմ։

Ինչպես ամեն ապրիլի 24-ին, այնպես էլ այս տարի ՀՅԴ Լոռու Մարզային կոմիտեի ընկերները, Գերագույն մարմնի անդամ Արմենուհի Կյուրեղյանը Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին։

Այո', մենք հիշել ենք և հիշելու ենք, մենք դատապարտում ենք և պահանջում։

Նյութը` Հրաչուհի Լոռեցյանի