|
Փոխարժեքներ
17 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
ՀՅԴ Սյունիքի մարզային կոմիտեն հայտարարություն է տարածել սեպտեմբերի 29-ին թիվ 38 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով կայանալիք ընտրությունների վերաբերյալ` նշելով, որ ՀՅԴ-ն որեւէ կերպ չի ներգրավվելու իշխանության կազմակերպած հերթական ֆարսում: Հայտարարության տեքստը` ստորեւ.
«Հաշվի առնելով, որ
- սեպտեմբերի 29-ին, թիվ 38 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով կայանալիք ընտրությունները որևէ էական շրջադարձ չեն նշանավորելու, ըստ էության նմանվելու են նախորդ բոլոր «ընտրություններին»,
- ՀՅԴ-ն հավատարիմ է մեծամասնական ընտրակարգի վերացման գաղափարին,
- Չկան ընտրական գործընթացը ամբողջական վերահսկելու լիարժեք մեխանիզմներ, ինչը թույլ չի տալու ընտրական արդյունքը համարել արժանահավատ,
ՀՅԴ Սյունիքի մարզային կոմիտեն հայտարարում է`
1. Ընտրության արդյունքը չլեգիտիմացնելու համար մենք որևէ կերպ չենք ներգրավվելու ընտրական գործընթացում և կոչ ենք անում ընտրողներին չմասնակցել սեպտեմբերի 29-ին կայանալիք թիվ 38 ընտրատարածքի ընտրություններին:
2. Առաջարկում է ոչ իշխանական մյուս թեկնածուներին ինքնաբացարկ հայտարարել, զերծ մնալ իշխանության ծրագրած ընտրական ֆարսին մասնակցելուց և թվացյալ մրցակցություն ստեղծելուց»: