Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀԴԲ-ն կանխել է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի դեմ մահափորձը, ամերիկյան իշխանությունները հետեւել են WhatsApp-ում ենթադրյալ կազմակերպչի նամակագրությանը (մեսենջերը պատկանում է Meta* ընկերությանը), ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ երեքշաբթի հաղորդել Է Forbes պարբերականը:
Պարբերականի ստացած տվյալների համաձայն՝ մահափորձը ծրագրել էր Օհայոյի նահանգում բնակվող իրաքցի, ենթադրաբար՝ ԻՊ-ի ահաբեկչական խմբավորման հետ կապ ունեցող անձը։ Նշվում է, որ նա ԱՄՆ է ժամանել 2020 թվականին՝ փաստաթղթեր ներկայացնելով ապաստան տրամադրելու համար: Պարբերականը չի նշում նրա անունը եւ տեղեկություններ չունի այն մասին, թե արդյո՞ք նա ներկայումս ձերբակալված է, նրա դեմ պաշտոնական մեղադրանքներ դեռ չեն ներկայացվել:
Forbes-ի տրամադրության տակ հայտնված տվյալների համաձայն՝ կասկածյալը մահափորձը ծրագրել էր 2021 թվականից։ Հաղորդվում է, որ դրա համար նա ուղեւորվել է Դալլաս (Տեխաս ՝ Բուշի տան տեսանկարահանման համար, ինչպես նաեւ փորձել է ԱՄՆ բերել հայրենակիցներին՝ նախկին նախագահի դեմ մահափորձին մասնակցելու համար:
Հրատարակության տվյալներով՝ ՀԴԲ-ն տեղեկություններ է ստացել վստահելի իրազեկիչների միջոցով նախապատրաստվող մահափորձի, ինչպես նաեւ WhatsApp հավելվածում կասկածյալի նամակագրության մոնիթորինգի արդյունքում: Ինչպես հաղորդում է հրատարակությունը՝ վկայակոչելով մարտի 23-ին ստորագրված խուզարկության թույլտվությունը, կասկածյալը «պատմել է, որ ցանկացել է կատարել Բուշի սպանությունը այն պատճառով, որ նրան պատասխանատու է համարել մեծ թվով իրաքցիների սպանության եւ 2003 թվականին ԱՄՆ-ի ռազմական ներխուժումից հետո երկրի պառակտման համար»: «Թեեւ կասկածյալը համոզված էր, որ իր WhatsApp-ի հաշիվը անվտանգ է, նա չգիտեր, որ քննիչները կարող էին տեսնել գաղտնի աղբյուրների կողմից ուղարկված յուրաքանչյուր հաղորդագրություն: Նա նաեւ չգիտեր, որ սկսած հոկտեմբերից (2021 թ. - խմբ.) նա օգտագործել է ՀԴԲ - ի պահանջով տեղեկատուի տրամադրած հեռախոսը», - գրում է պարբերականը։