կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-25 09:20
Հասարակություն

ԱԱԾ ՊՊԾ-ն, Ամանորին ընդառաջ, շռայլություններ է թույլ տալիս. «Չորրորդ իշխանություն»

ԱԱԾ ՊՊԾ-ն, Ամանորին ընդառաջ, շռայլություններ է թույլ տալիս. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ԱԱԾ պետական պահպանության ծառայությունն Ամանորին ընդառաջ որոշել է իրեն շռայլություններ թույլ տալ: Միայն թե, այդ շռայլություններն արվել են ՀՀ պետական բյուջեի հաշվին: ԱԱԾ ՊՊԾ-ն գնել է «Սամսունգ» ֆիրմայի վերջին մոդելի հեռուստացույց: Իսկ 1 հեռուստացույցի դիմաց վճարել է 600 հազար դրամ: Այնինչ, նկատենք, որ նոր մոդելի հեռուստացույցներ կարելի էր ձեռք բերել շատ ավելի մատչելի գնով: Պարզապես, ԱԱԾ ՊՊԾ-ն որոշել է գնել ամենալավն ու ամենաթանկը. դե հիմա գումարը իրենց գրպանից չեն վճարել, այնպես որ՝ կարելի է և շռայլ գտնվել»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։