Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Զրուցեցինք ՀՅԴ ներկայացուցիչ, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանի հետ` փորձելով պարզել վերջինիս կարծիքը մերօրյա բանակի մասին:
- Ինչպե՞ս կբնութագրեք մեր բանակի այսօրվա դրությունը:
- Բավարար:
- Բանակում տիրող իրավիճակի` հասարակության ընկալումը որքանո՞վ է ճիշտ:
- Նրանք, ովքեր վատ բաներ են խոսում բանակի մասին, շատ վատ են անում, քանի որ բանակը մեր հասարակության այն մասն է, որը պետք է միշտ օրինակելի լինի հասարակության համար, քանի որ բանակը պաշտպանում է հենց այդ հասարակությանը: Պետք է ձգտենք, որ վերանան բանակում տիրող բոլոր վատ երեւույթները: Շատ լավ է, որ հասարակությունն ուշադիր է բանակի նկատմամբ, ինչն ավելի է զգոնացնում բանակին եւ պատասխանատուներին: Եթե ամեն օր բանակը չաշխատի իր զարգացման վրա, հետ կընկնի:
- Ո՞ր հարաբերությունները պետք է կարգավորվեն` զինվոր-զինվո՞ր, թե՞ զինվոր-հրամանատարական կազմ:
- Նախ` բոլոր զորամասերում չէ, որ վատ է իրավիճակը: Ճիշտ է` կան անպատասխանատու հրամանատարներ, բայց կարծում եմ` ժամանակը ստիպում է, որ նրանք հեռանան, եւ նրանց փոխարինեն արժանիները: ԶՈւ կարգապահական կանոնագիրք ստեղծելու նպատակն էլ հենց այդ հարաբերությունները կարգավորելն է. կան դրույթներ, որոնք պետք է կկարգավորեն զինվորների հարաբերությունները: