| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է այս տարվա 11 ամիսների մակրոտնտեսական ցուցանիշները: Տնտեսական ակտիվության ցուցանիշը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 3.8 տոկոսով: Արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 2.2 տոկոսով, առևտրի շրջանառությունը` 4.2, գյուղատնտեսական արտադրանքի ծավալը` 6.5 տոկոսով:
Արտահանումն ու ներմուծումը աճել են գրեթե նույն մակարդակով` համապատասխանաբար, 2.7 և 2.1 տոկոսով: Այս տարվա առաջին 11 ամիսներին մենք արտահանել ենք մոտավորապես 1.3 միլիարդ դոլարի, իսկ ներմուծել 4 միլիարդ դոլարի արտադրանք: Այս ահռելի տարբերությունը Հայաստանում դոլարի դեֆիցիտի հիմնական պատճառներից էր:
Դոլարի միջին փոխարժեքը 11 ամսվա համար կազմել է 411 դրամ, բայց 12 ամսվա տվյալներն ամփոփելուց այն զգալի կմեծանա` հաշվի առնելով դոլարի` վերջին օրերի կտրուկ թանկացումը:
Շինարարության ծավալները սկսել են ավելի մեծ տեմպերով նվազել` տարեսկզբի համեմատ: Հունվար-նոյեմբերին շինարարության ծավալը նվազել է 5.4 տոկոսով: