կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-04 18:13
Հասարակություն

Սուրբ Ծննդյան բացիկների ընդհանուր արժեքը 184 հազար դրամ է. պարզաբանում

Սուրբ Ծննդյան բացիկների ընդհանուր արժեքը 184 հազար դրամ է. պարզաբանում

ՀՀ ՔԾԽ աշխատակազմի կողմից կատարված ամանորյա, ինչպես նաև ՀՀ ՔԾԽ լոգոտիպով բացիկների, պատի օրացույցների և ամփոփաթերթերի գնումների մասին որոշ լրատվամիջոցների այսօրվա հրապարակումների կապակցությամբ հարկ ենք համարում տալ հետևյալ պարզաբանումը.

 

1. Նշված գնումը կատարվել է մեկ անձից` բանակցային ընթացակարգով, առանց հայտարարության` գնումների մասին օրենսդրությանը լիարժեքորեն համապատասխան: Իսկ գները չեն գերազանցում ինչպես նախահաշվային, այնպես էլ ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից սահմանված առավելագույն գները:

 

2. Կոնկրետ Սուրբ Ծննդյան բացիկների ընդհանուր արժեքը կազմում է ոչ թե 494 հազար դրամ, այլ` 184 հազար: Մյուս գնումները` կապված ՀՀ ՔԾԽ լոգոտիպով բացիկների, պատի օրացույցների և ամփոփաթերթերի ձեռբերման հետ, կատարվել են 2015թ. ողջ տարվա ընթացքում օգտագործման համար:

 

Ավելին` հրատարակման համար պատվիրված ամփոփաթերթերը, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 120 հազար դրամ, (հատը` 120 դրամ), նախատեսված է քաղաքացիական ծառայողների ատեստավորման և քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների զբաղեցման մրցույթների թեստավորման փուլը պատշաճ կազմակերպելու նպատակով և բացիկների հետ ոչ մի ընդհանուր կապ ուղղակի չունեն: Հետևաբար ողջ 2015թ. համար ՀՀ ՔԾԽ հրատարակչական կարիքներից բխող գնումների ընդհանուր արժեքը` 494 հազար դրամ, միայն Սուրբ Ծննդյան բացիկների գնմանը վերագրելը պարզունակ լրագրողական մանիպուլյացիա է: Նույն հաջողությամբ կարելի էր ընդհանրապես ՀՀ ՔԾԽ-ի կողմից կատարվող մնացած բոլոր գնումների արժեքը ևս վերագրել բացիկների հրատարակմանը: Համոզված ենք` ակնկալվող սենսացիայի էֆեկտն ավելի մեծ կլիներ:

 

ՔԾԽ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյան