Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանն այսօր լրագրողներին ներկայացրեց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի «Վարձք» հանդեսի 3-րդ համարը, որն ամբողջությամբ նվիրված է Ադրբեջանում գտնվող հայկական հուշարձանների անմխիթար վիճակին:
Հուշարձանագետը նաեւ տեղեկացրեց, որ մոտակա 10 օրերի ընթացքում մտադիր է բացել «Ադբեջանը` քաղաքակրթության թշնամի» խորագրով ցուցահանդես եւ հրավիրել Հայաստանում գտնվող բոլոր դեսպաններին: «Եթե աշխարհի ականջը հասցնենք, հնարավոր է, որ ձեռնպահ մնանք մեր հուշարձանների ավերումից»,- նշեց նա` հավելելով, որ անհրաժեշտ է դատական հայցեր ներկայացնել` ամեն մի վնասված ու ավերված հուշարձանի խնդրի հետ կապված:
Ս. Կարապետյանը նշեց, որ հայկական հուշարձանների խնդիրը մի քանի նախարարությունների է առնչվում` սկսած պաշտպանության նախարարությունից, վերջացրած ազգային անվտանգության խորհրդով, «որովհետեւ եթե մեր մշակույթը մեջտեղից տանում են, սա արդեն ազգային անվտանգության հարց է»:
Հուշարձանագետը, սակայն, դժգոհեց, որ պետությունը լծված չէ այդ գործին, մինչդեռ սա պետական մակարդակի հարց է: «Ճիշտ կլինի, որ բոլոր նախարարությունները, իրենց ուժերը մեկտեղելով, լծվեն այս գործերին եւ պատրաստեն դատական հայցերը, որովհետեւ ուրիշ պաշտպանելու ձեւ ես չեմ տեսնում»,- նշեց նա եւ հավելեց, որ «պիտի կպչել Ադրբեջանի գրպանին` հազարավոր հայցեր ներկայացնելով. մինչեւ գրպաններից չհոսի, խելքներին չի հասնի»: