Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ջերմուկում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ առաջիկայում ստեղծվելու է ներքին գործերի նախարարություն: Խոսակցություններ կան, որ կառույցի ստեղծումից հետո Վլադիմիր Գասպարյանը հնարավոր է` պաշտոնանկ արվի:
Այսօր yerkir.am-ի լրագրողը ոստիկանապետից հետաքրքրվեց` ցանկանո՞ւմ է, որ նման նախարարություն ստեղծվի: «Կարծում եմ, որ ոստիկանապետը, ոստիկանությունն ավելի ճիշտ է, ինչո՞ւ, որովհետև քաղաքականությունից դուրս է, ոստիկանապետը ոչ մի կուսակցության անդամ չէ, հետևաբար, ավելի ազատ է իր գործունեության մեջ, կուսակցական և այլ ճնշումների չի կարող ենթարկվել»,-ասաց նա և հավելեց, որ իր համար ոստիկանությունն ավելի ճիշտ մոդել է: