|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ՀՀ քննչական Կոմիտեի ծառայողները` ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության պետական խորհրդական Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ, այսօր այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի` նահատակված սրբերի հիշատակին: Կոմիտեի ծառայողներն իրենց զավակների հետ միասին, ծաղկեպսակ են դրել նահատակվածների հուշարձանին, եւ անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը:
«Այսօր հպարտություն պետք է զգանք, որովհետև մեր 1,5 մլն զոհերն արդեն սրբեր են», - ասաց Աղվան Հովսեփյանը և հավելեց. «Միշտ հիշենք մեր սրբացած նահատակներին և միաժամանակ հիշեցնենք աշխարհին` ցեղասպանությունը ծանրագույն հանցագործություն է՝ ուղղված մարդկության դեմ, որի ճանաչումն ու դատապարտումը խաղաղության ու արդարության հաստատման միակ ուղին է»: