Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նախկին գլխավոր դատապխազ, քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանն այդպես էլ չպատասխանեց այն հարցին, թե ինչո՞ւ է գաղտնի պահվում Մարտի 1-ի գործով քննչական խմբի նոր ղեկավարի անունը:
Հիշեցնենք, որ վերջերս տեղեկություններ տարածվեցին, որ Վահագն Հարությունյանից հետո Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար նշանակված Վաղինակ Ջանազյանը գրեթե մեկ տարի է այլ պաշտոնի է անցել` նշանակվել է Երևան քաղաքի դատախազի տեղակալ, բայց որևէ տեղեկություն չկա քննչական խմբի նոր ղեկավար նշանակելու մասին։
Դիտարկմանը, թե Մարտի 1-ի իսկական մեղավորները մինչ օրս բացահայտված չեն, նախկին դատախազը պատասխանեց. «Մարտի 1-ի գործով բոլոր բացահայտումներն իրականացված են: Իհարկե, կան չբացահայտված առանձին հանգամանքներ, որոնցում կան տուժողների կողմից հարուցված խոչընդոտներ: Մարտի 1-ի գործով բազում դրվագներ են բացահայտվել, մի շարք մարդիկ դատապարտվել են, և նրանցից որևէ մեկի դատավճիռը չի բեկանվել կամ փոփոխվել»:
Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: