|
Փոխարժեքներ
22 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.59 |
| EUR | ⚊ | € 438.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.9652 |
| GBP | ⚊ | £ 503.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.47 |
ԱՄՆ Մոնտեբելո քաղաքի քաղաքապետ է ընտրվել Ջեք Հաջինյանը. տեղեկացնում է Asbarez-ը:
«Ծնված լինելով Մոնտեբելոյում՝ իմ սերն ու նվիրվածությունն եմ ներդնելու դրա բարգավաճման ուղղությամբ»,- ասել է նորընտիր քաղաքապետը նոյեմբերի 25-ին կայացած երդման արարողության ժամանակ:
Որպես Մենտեբելոյի երկարամյա բնակիչ՝ Հաջինյանը ակտիվ մասնակցություն է ունեցել Մոնտեբելոյի քաղաքական ու տնտեսական կյանքին, հայկական տարբեր կազմակերպությունների աշխատանքներին, այդ թվում՝ եղել է Հայ Դատի հանձնախմբի և Մոնտեբելո-Ստեփանակերտ քույր քաղաքների խորհրդի անդամ, Ս. Խաչ եկեղեցու հոգաբարձուների խորհրդի գանձապահ: 2011 թվականին նա ընտրվել է Մոնտեբելոյի քաղաքային խորհրդի անդամ:
Հաջինյանի երդման արարողությանը ներկա է եղել 800 մարդ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ Կալիֆոռնիայից, հոգևորականներ: