Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այլեւս անհնար է դարձել ամբողջ ծավալով վերհանել քաղաքային իշխանությունների կողմից իրականացվող` քաղաքի եւ բնակիչների շահերին հակասող որոշումները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեռկավար Դավիթ Խաժակյանը եւ լուսանկարներ տեղադրել:
Նա, մասնավորապես, նշել է. «Նկարում տեսնում եք, թե որտե՞ղ է մեր «նոր» քաղաքապետը թույլատրել «խցկել» նոր բարձրահարկ շենքը: Մաշտոցի պուրակին կից, Մաշտոցի պողոտային անմիջապես կից շենքի բակում թույլատրվել է կառուցել հերթական բարձրահարկ շենքը: Մայրաքաղաքի կենտրոնի ծանրաբեռնվածության եւ ճարտարապետական խնդիրների մասին մեծ-մեծ խոսացողները բազմաբնակարան շենքերի բակում թույլատրել են «խցկել» հերթական բարձրահարկը:
Իհարկե առաջին գործը իմ կողմից կռուցապատողի իդենտիֆիկացնումն էր, որի արդյունքում բնականաբար չէր կարող չպարզվել, որ քաղաքապետարանը ստացել է «անհատույց» եւ «անշահախնդիր» «նվեր» կառուցապատողից:
Ինքնակամ եւ ոչ ինքնակամ կառույցներով քաղաքի ապականումը դարձել է նոր քաղաքային իշխանությունների դիմագիծը: Նրանք շարունակում են գերակա համարել առանձին անհատների բիզնես շահերը` թույլատրելով զբաղեցնել կենտրոնում սակավաթիվ ազատ մակերեսները:
Եվ նախագիծը եւ շինթույլտվությունը համաձայնեցրել է «սիրված» քաղաքապետ Հայկ Մարությանը»: