Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի և շրջակա գյուղերի բնակիչները խմելու ջրի խնդիր ունեն: Նրանք խմելու ջուրը գնում են` մեկ լիտրը 10 դրամ արժողությամբ, քանի որ ծորակից հոսող ջուրը խմելու համար պիտանի չէ:
Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, ի դեպ, խնդիրը լուծվել էր այս տարածաշրջանից պատգամավոր ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանի շնորհիվ: Ամբողջ շրջանի ջուրը փոխվել էր, և մատակարարվում էր խմելու համար պիտանի ջուր:
Yerkir.am-ին ահազանգած բնակիչները հայտնում են, որ իրենք հայտնվել են կոտրած տաշտակի առաջ, քանի որ կրկին մատակարարվում է հին` խմելու համար ոչ պիտանի ջուր:
Yerkir.am-ի հետ զրույցում Հանրապետական կուսակցությունից պատգամավոր ընտրված Մուրադ Մուրադյանը նշեց, որ տեղյակ էլ չէ, որ ջուրը կրկին փոխել են: «Ինձ ոչ մեկ չի դիմել, որ նման բան է եղել, նոր եմ տեղեկանում»,- ասաց նա, նաև խոստացավ, որ ԱԺ նիստերի ժամանակ խնդիրը կբարձրացնի:
Խնդրի առնչությամբ Yerkir.am-ը կապ հաստատեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հետ: Նա նշեց, որ բնակիչները ճիշտ չեն ասում, թե նորմալ ջուր է մատակարարվել նախընտրական շրջանում: Ըստ նրա` ընտրություններից հետո է սկսվել նորմալ ջրի մատակարարումը, բայց վերջին շրջանում փոխվել է: «Հիմա պայքարում ենք, որ կրկին ջրի խնդիրը լուծենք»,- ասաց քաղաքապետը և հաստատեց, որ այժմ մատակարարվող ջուրը խմելու համար ընդհանրապես պիտանի չէ:
«Փորձում ենք խնդիրը լուծել, բանակցում ենք «Վիոլա ջրի» հետ: Խոսել եմ ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավարի հետ: Տարածքային կառավարման և զարգացման նախարարի հետ էլ ենք զրուցել խնդրի շուրջ: Փորձում ենք ելքը գտնել: Ուղղակի ժամանակի հարց է»,- ասաց նա:
Քաղաքապետը նշեց, որ չի ցանկանում հստակ ժամանակ ասել, թե երբ վերջնականապես կլուծվի հարցը: «Ժամանակ չեմ ցանկանում նշել, մինչև վերջնական արդյունքի չհասնենք»,- ասաց նա: