Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Հայբիզնեսբանկ» փակ բաժնետիրական ընկերության վարչության նախագահ Արա Կիրակոսյանի գործը դատարանում է: Պարզվում է՝ բանկի վարչության նախկին նախագահից բացի՝ ամբաստանյալի աթոռին է հայտնվել «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության տարածքային զարգացման եւ տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրենը:
10 ամիս տեւած քննությունից հետո «Հայբիզնեսբանկ» փակ բաժնետիրական ընկերության վարչության նախագահ Արա Կիրակոսյանի գործն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան: Ըստ նախաքննության տվյալների՝ Արա Կիրակոսյանը, լինելով «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության վարչության նախագահ, կազմակերպության շահերին հակառակ՝ բանկի վարչության նախագահի տեղակալ, տարածքային զարգացման եւ տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրեն Մելիք Եսայանի, Իրանի Իսլամական Հանրապետության եւ ԱՄՆ քաղաքացի Մաջիդ Ռ. Նազիֆի, ԻԻՀ եւ ԱՄՆ քաղաքացի, ՀՀ-ում գրանցված «Ալֆա Զեներալ Թրեյդինգ» ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրեն Բեհրուզ Բեհնամի, ԻԻՀ եւ ՀՀ քաղաքացի Վահիկ Սերուժի Մանուկյանի, Շվեյցարիայի Համադաշնության ժնեւ քաղաքում գրանցված, «Կոսմոս Տրադինգ» ընկերության հիմնադիր, ՀՀ քաղաքացի Անդրանիկ Աբրահամի Դոների, վերջինիս կողմից լիազորված անձ՝ Սուրեն Վաչիկի Դաբրիելյանի եւ ՀՀ-ում գրանցված «Դավ Տրանս Ստրոյ» ՍՊ հիմնադիր տնօրեն, ՀՀ քաղաքացի Դավիթ Ամիրբեկի Դերզյանի հետ, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 2012 թվականի օգոստոսից մինչեւ 2013 թվականի մարտ ամիսը, օգտագործելով պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող կեղծ պայմանագրեր, խարդախությամբ, խաբեությամբ կատարել են հափշտակություն: Պարզվում է, որ Արա Կիրակոսյանը նշված անձանց հետ օրինականացրել է Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում գործող «Միր Բիզնես Բանկ» ՓԲ ընկերության կողմից «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերությանը փոխանցված 5.804.577.000 ՀՀ դրամին համարժեք 10.980.000 եվրո գումարը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: