|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
«Մենք իսկապես ուրախ ենք բանակցել թուրքերի հետ»,- ասել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման համար Թուրքիա մեկնած ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Ըստ CNNturk-ի՝ նա հայտնել է, որ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Ասադի մասին խոսք չի եղել, քննարկվել է ԻՇԻՊ-ի դեմ պայքարի հարցը:
«Մենք հանդիպման ընթացքում նոր պայմանագրեր չենք ստորագրել: Սակայն ավելի ենք պարզաբանել մեր հետագա քայլերը: Կային մի շարք հավելյալ հարցեր, որոնց մասին կողմերը կմտածեն առաջիկայում: Այժմ մեր կարիքների և խնդիրների մասին ավելի լավ պատկերացում ունենք»,- ասել է Բայդենը: