|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ռուսաստանի դերը ԼՂ հակամարտության կարգավորման գործում շատ դրական է ու արդյունավետ: Այդ մասին Интерфакс-ի հետ զրույցում ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Մենք շատ ուրախ ենք տեսնել այդ հարցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներգրավվածությունը, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, իր հերթին, լավ տեղեկացված է այդ հարցից: Մենք հարգում ենք նրա մոտեցումը և ցանկանում ենք աշխատել նրա հետ այդ ուղղությամբ: Պետքարտուղար Ջոն Քերին բազմիցս քննարկել է դա նրա հետ: Սսա այն ոլորտն է, որտեղ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան կարող են արդյունավետ համագործակցել»,- ասել է ՄԽ ամերիկացի համանախագահը: