Այսօր ԱԺ արտահերթ նիստում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը կարդաց վարչապետից ստացած գրությունը, որում նշված է, որ, ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, 2014թ. նոյեմբերի 17-ի արտահերթ նիստում ընդգրկված օրենսդրական նախաձեռնությունները, որոնք քննարկվել, բայց չեն քվեարկվել, դրանց քվեարկությունը կազմակերպել առաջիկա չորսօրյա նիստերի ընթացքում: Արտահերթ նիստն այդպիսով ավարտվեց:
Նշենք, որ նոյեմբերի 24-ին ԱԺ-ում անցկացվելու են լսումներ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ: Եվ քանի որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը շատ ծավալուն է, ըստ երևույթին, հարցի քննարկումը կանցնի երկու արտահերթ նիստով` մոտ երկու շաբաթվա ընթացքում: