կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-20 17:04
Հասարակություն

Ամոթ է, ցինիզմ՝ ոչնչով չվաստակած պարգևավճարները «զոհաբերելը». մանկաբույժ

Ամոթ է, ցինիզմ՝ ոչնչով չվաստակած պարգևավճարները «զոհաբերելը». մանկաբույժ

Մանկաբույժ, Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջի Վերակենդանացման, անհետաձգելի բուժօգնության ամբիոնի վարիչ Արթուր Մարտիրոսյանը գրում է.  

«Պարգևավճարների «զոհաբերման» մասով՝ մի բան գիտեմ, որ ագահ մարդը ինչքան էլ պարգևավճար ստանա, էլի քիչ է թվալու, աշխատող մարդն իր գործն անելու է, ծույլը էլի դժգոհ է լինելու ու ձգտի կողքից մի բան էլ «քերել». մարդու բնույթն է էդպիսին, ո՞նց կարելի է ամեն ամիս գրպանել ոչինչ չանելու համար՝ մի քանի ուսուցչի,  բժշկի աշխատավարձի չափով գումար և հանգիստ ապրել, երբ հենց էդ անբարոյականությունից վրդովված ընդվզել ես նախկինների դեմ ու ...հիմա փորձում են համեմատվել նրանց հե՞տ: Էլ իշխանափոխության իմաստը որն էր, հենա իրենք վայելում էին մեր հաշվին: 

ԱԺ-ում ընդհանուր առումով Սոֆյայի նման 30 հոգի պատգամավոր լինի և ընդդիմադիր ուժ, ապա օրենսդիր գործունեությունը բավականին կշահի: Ով էր տեսել ամենամսյա, ավելին, 15 օրը մեկ պարգևավճարներ. դա ցինիզմ է, անբարոյականություն ու արհամարհանք քաղաքացիների նկատմամբ, որոնք ընտրել են իրենց ... չնայած մեկ-մեկ մտածում եմ, որ էդ ընտրողներին հասնում է, ուղղակի ափսոս, որ մեր գումարներից էլ է գնում էն կիսագրագետ, ֆիզիկապես ներկաների մի զգալի մասին, որոնք իրենք էլ են զարմացել այդտեղ հայտնվելուց: 

Ու հիմա, իբր լավություն են անում. հրաժարվում են դեռ չստացած, ոչնչով չվաստակած պրեմիաները... ի փառս հայո՞ց. ամոթ է, մարդ չի կարող այդքան անբարո լինի, ԱԺ-ում 60 հոգի պատգամավորը լրիվ բավարար է մեր երկրի համար. գրագետ, ժողովրդի հետ շփվող, իրավաբանական, տնտեսական ու մասնագիտական գիտելիքներով օժտված ու ամենակարևորը. ԱԶԳԱՆՎԵՐ, ՀԱՅՐԵՆԱՊԱՇՏ մարդիկ, որոնք բարձր աշխատավարձով կանեն իրենց գործը, իսկ լավ արդյունքների դեպքում, երբ օրենսդիրը պարզապես չի դակի կառավարության որոշումները (նախկինների նման. ոմանց մոտ դա արդեն մանյա է դառել, ամեն ինչ համեմատել նախկիններին), կարող է կիսամյակի վերջում և տարեվերջում ակնկալել պարգևավճար՝ խնայած միջոցներից և ոչ թե առանձին տողով հաստատված...

Ու թող ոչ մեկ էլ չփորձի արդարացնել անիմաստ վատնած պարգևավճարները թե՛ Ազգային Ժողովում, թե՛ քաղաքապետարանում և թե՛ մյուս իշխանական թևերում. այդքանը պետական միջոցների մսխում է ու ոչ ավելին: Էն լատինական ամերիկայի երկրներից մեկի պրեզիդենտ Մուխիկային հիշո՞ւմ եք գոնե... 

Պետք է ուղղակի լինել մարդկայնորեն Հայրենիքին նվիրված, առանց պաշտոնի, առանց պարգևավճարների, մեր պատմության մեջ նման պետական գործիչ եղել է Արամ Մանուկյանը, որի ծննդյան օրն էր երեկ. ինչպիսի զուգադիպություն: 

Մի խոսքով՝ նորից ու նորից եմ ասում դեռ Ամանորյա մաղթանքս որպես ամփոփում. եթե ամենքը լինեն այնքան նվիրված իրենց աշխատանքին, որքան դիրքապահ զինվորն ու վերակենդանացման բաժանմունքի բժիշկը, մեր Երկիրը տարածաշրջանում կլինի ամենահզորն ու բարգավաճը: 

Լավ եղեք, կորոնավիրուսը կանցնի, բայց չարած գործերի և չվաստակած պարգևավճարների համար սերունդները չեն ների, ոնց որ մենք չենք ներում այն բացթողումների համար, ինչ որ չի արվել նախկինում....»: