կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-17 13:54
Հասարակություն

Հայ ուսանողությունը քայլում է մեր երկրի հասարակական կյանքի զարգացումներին համընթաց

Հայ ուսանողությունը քայլում է մեր երկրի հասարակական կյանքի զարգացումներին համընթաց

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը իր շնորհավորանքն է հղել ուսանողներին Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ: Նախարարը նշել է, որ հայ ուսանողությունը քայլում է մեր երկրի հասարակական կյանքի բոլոր զարգացումներին համընթաց, դրանց ակտիվ մասնակիցն ու իրականացնողն է:

 

«Մեր ուսանողությունը հայաստանյան կրթական համակարգի հիմնական հենասյուներից մեկն է, ուստի` յուրաքանչյուր ուսանողից պահանջվում է՝ լինել առավել ակտիվ ու ներգրավված կրթության ոլորտում ընթացող գործընթացներում: Այսօր իրականացվող լայնածավալ կրթական բարեփոխումների հաջողության գրավականը գիտելիքի արժևորումն է, մասնագիտական բարձր պատրաստվածությունը, ձեր քաղաքացիական գիտակցությունը, ինչպես նաև սեփական անձի նկատմամբ ցուցաբերած պահանջկոտությունը: Ներկայիս ուսանողության ձգտումներով, երազանքներով ու հաստատակամությամբ է պայմանավորված մեր պետության վաղվա օրը»,-ասել է նախարարը` հույս ունենալով, որ ԿԳՆ-ի առաջարկությունը՝ մայր բուհի ստեղծման օրը՝ մայիսի 16-ը, նշել որպես Ուսանողների և երիտասարդների օր, մոտ ժամանակում պաշտոնապես կընդգրկվի պետական տոնացույցում»,- ասել է նախարարը: