Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր Հայոց բանակի կազմավորման տոնի կապակցությամբ Եռաբլուրում էր ԼՂ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Լրագրողների հետ զրույցում, խոսելով Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության մասին, նշեց. «Դրանք սադրանքներ են, որոնք ուղղված են Հայոց բանակի դեմ, փորձում են վնաս պատճառել ՊԲ-ին»:
Հարցին` մեր կողմից համարժեք պատասխան լինո՞ւմ է, Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Մենք ոչ թե պատասխան ենք տալիս, այլ անում եք այն, ինչ պետք է` մենք կայացնում ենք որոշում»:
Yerkir.am-ի հարցին` արդյո՞ք ԼՂ ՊԲ-ն նույնպես որդեգրել է նախահարձակ լինելու մարտավարությունը, նա պատասխանեց. «Մեր ցանկացած զինվոր իրավունք ունի իր հայրենիքի պաշտպանության համար ազատ գործելու»:
Իսկ հնարավո՞ր է, որ հենց այսօր` Հայոց բանակի տոնի կապակցությամբ, Ադրբեջանը նորից սադրանքներ իրականացնի, ԼՂ ՊԲ հրամանատարն այդ հարցին պատասխանեց. «Նրանք ամեն օր կարող են ակտիվանալ, բայց դա ոչինչ չի նշանակում»:
Մինսկի խմբի վերաբերյալ հարցերին չպատասխանեց` ասելով, որ ՊԲ-ն այդ հարցերով չի զբաղվում: