Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պարբերաբար այցելում եմ Ազատության հրապարակում նստացույց անող գործընկերներին ՝ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ․ պահանջը հստակ է, օրակարգը մեկն է՝ Հայաստանում իշխանափոխություն, որը հակահայ այս ընթացքը կասեցնելու շանս կտա․ ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Ազատության հրպարակում լրագրողների հետ զրույցում։
«Հուսով եմ, որ այս ապակենտրոն պայքարի մեթադաբանությունը, որ սկսել է կիրառվել, նաև այլ դրսևորումներ կունենա»,- նշեց նա։
Հարցին, թե որքանո՞վ է իրավաչափ հրապարակում վրաններ տեղադրելն արգելելու՝ ոստիկանների գործողությունը, Մելիքյանը պատասխանեց․ «Ամեն կերպ փորձում են խոչընդոտել, խանգարել։ Իսկ իրավաչափ է, թե՝ ոչ՝ վրան տեղադրելը, իրավաչափ է վրան տեղադրելը։ Ոստիկանների գործողություններն իրավաչափ չեն, վրան տեղադրելը քաղաքացիների իրավունքն է, որ բխում է Սահմանադրությունից»։
Մանրամասն՝ տեսանյութում։