|
Փոխարժեքներ
08 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանի կարծիքով` ցանկացած խաղաղություն տրամաբանորեն պարունակում է փոխզիջում: Yerkir.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչ փոխզիջմամբ է կնքվելու հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը, պատգամավորը նշեց. «Էստեղ կարևորը Արցախի ժողովրդի համաձայնությունն է: Արցախի ժողովուրդը պետք է համաձայնի: Անկախ այն փաստից, որ այսօր Արցախը բանակցող կողմ չէ, այնուամենայնիվ, կա Արցախի ժողովուրդ, որն էլ իրավունք ունի կայացնելու կամ չկայացնելու փոխզիջման որոշումը»:
Հիշեցնենք, որ Փարիզում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահը կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին` քաղաքական կամք դրսևորել, մի կողմ թողնել տարաձայնությունները և երկու երկրների ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության համապարփակ համաձայնագրի կնքմանը:
«Արցախի ժողովուրդը պետք է փոխզիջման որոշումը կայացնի` լինի ԼՂՀ ԱԺ-ում, լինի ԼՂՀ-ում հանրաքվեով: Բանակցային կողմը Հայաստանն է, բայց վերջնական խոսք ասողը Արցախի ժողովուրդն է: Ինչպես կասի Արցախի ժողովուրդը, այնպես էլ կանենք: Խաղաղության գինը որոշում է Արցախի ժողովուրդը, ինչպես որ պատերազմի գինը որոշեց Արցախի ժողովուրդը»,- ասաց պատգամավորը: