|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող կալանավորված անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները, շարժառիթը պարզելու ուղղությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ 2017 թվականի մարտի 25-ին ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 13:45-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում բռնություն է գործադրվել կալանավորներից մեկի նկատմամբ՝ կտրող-ծակող առարկայով պատճառելով մարմնական վնասվածքներ։
Նույն օրը դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի նախաքննությունը, ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ, իրականացվում է ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում:
Քրեական գործի շրջանակներում կալանավորը ճանաչվել է տուժող: Կատարվել է դեպքի վայրի զննություն: Վերցվել են նմուշներ, կատարվել առգրավումներ, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ, հարցաքննվել մի շարք վկաներ:
Իրականացված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։