Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
BBC-ին հոդված է հրապարակել Մյանմարի հայկական եկեղեցու մասին, որում պատմել է, թե վեց տարի առաջ, երբ մահացել է Մյանմարի վերջին «լիարժեք հայը» (ծնողները հայ են եղել), եկեղեցու կառավարումն անցել է մի մարդու՝ հայր Ջոն Ֆելիքսի ձեռքը, ով որևէ կապ չի ունեցել Հայաստանի կամ ուղղափառ քրիստոնեության ավանդույթների հետ:
Կայքի համաձայն` հնդկական ծագումով Ֆելիքսը պնդել է, որ ինքն անգլիկան եկեղեցու քահանա է և ունի հայկական կողմի թույլտվությունը` եկեղեցում կրոնական ծառայություններ մատուցելու: Սակայն Մյանմարի արքեպիսկոպոս Ստեֆան Տհան Մինթ Օոն հայտնել է, որ թեեւ Ֆելիքսը եղել է սարկավագ, իրենց եկեղեցին այլևս չի ճանաչում նրան:
«Ֆելիքսը հոգևոր ծառայությամբ զբաղվելու իրավունք չունի»,- ասել է արքեպիսկոպոսը՝ անդրադառնալով Ֆելիքսի` ոչ պատշաճ պահվածքին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին հայկական եկեղեցի էր այցելել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և հանդիպել հայր Ջոնի հետ: Կաթողիկոսը հայտնել էր, որ նա այլևս չի կարող մնալ եկեղեցում, և պահանջել էր վերադարձնել եկեղեցու բանալիները, սակայն հայր Ջոնը հրաժարվել էր դա անել:
Սրան ևս անդրադարձել է կայքը` գրելով. «Չնայած դրան` Մյանմարում վերջին տասնամյակների ամենամեծ հայկական պատարագն իրականացնելու համար շաբաթ օրը բացվել են եկեղեցու դռները, վերաօծվել է խորանը և հայտարարվել, որ Կալկաթայի հայ քահանան ամեն շաբաթվա վերջին կժամանի հայկական եկեղեցի` հոգևոր ծառայություն իրականացնելու համար»:
«Հայերը հուսով են, որ այս ցավալի իրադարձությունները շրջադարձային անդրադարձ կունենան հայ համայնքի համար»,- ասել է BBC-ի լրագրողը:
Մանրամասները՝ տեսանյութում: