|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
BBC-ի ռուսական ծառայությունն անդրադարձել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին: Նշվում է, որ «Իմ քայլ»-ը դաշինքը հավաքել է ձայների 70 տոկոսից ավելին, իսկ նման ցուցանիշ հետխորհրդային Հայաստանում չի ունեցել ոչ մի քաղաքական ուժ:
«Հեղափոխությունը ձևակերպվեց այդ ընտրություններով, և այն ինչ-որ իմաստով կարելի է ավարտված համարել: Փաստացի Փաշինյանը պետք է դառնա առաջնորդ, որն այլևս չի պատերազմում նախորդ իշխանության հետ»,- կարծիք է հայտնել վերլուծաբան Սամվել Մարտիրոսյանը:
Անդրադառնալով նոր խորհրդարանում ընդդիմության առկայությանը` BBC-ն նշում է, որ իրական ընդդիմության չի լինի:
««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում շատ են խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, և նրանք խուսափում են բաց դիմակայությունից, ընդ որում` ցանկացած իշխանության հետ»,- ասում է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը:
Խոսելով սպասելիքների մասին` BBC-ն, զրուցելով Երևանի բնակիչների հետ, նշում է, որ նրանք խոստովանում են` իրենց ակնկալիքները չեն արդարացել: