|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Mediaport-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի հրահանգով ուժայինները զբաղված են ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյան գործով դատավոր Մհեր Պետրոսյանի վրա ճնշում գործադրելով, որպիսի վերջինս չբավարարի հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը:
Դատավորի դեմ գործի են դրվել բոլոր հնարավոր մեթոդները` սպառնալիք, շանտաժ, մտերիմների վրա ճնշումներ։ Դատարանի որոշումից հետո կներկայացնենք մանրամասներ ու անուններ:
Հիշեցնենք, որ Գասպարյանը դիմել էր վարչական դատարան՝ իր ազատման հրամանն ապօրինի ճանաչելու պահանջով, որը մակագրվել էր վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին: