|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Ժողովուրդը» գրում է. «Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը անցել է խնայողության ռեժիմի: «Ժողովուրդ»-ին ՀՀ կառավարությունից լուրեր հասան, որ նա բյուջետային մեծ ծախսերից խուսափելու նպատակով առաջարկել է միավորել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ու առողջապահության նախարարությունը: Ինչպես նաև՝ ՀՀ մշակույթի նախարարությունը միացնել ՀՀ սփյուռքի նախարարությանը:
Այս քայլով ՀՀ ֆինանսների «սուպերնախարարը» ցանկանում է կրճատել ծախսերը՝ ըստ էության արտագաղթի համար նոր խթան ապահովելով:
Պատկերացրեք, թե այս նախարարությունների միավորման հետևանքով քանի հարյուր աշխատակիցներ գործազուրկ կմնան:
ՀՀ առողջապահաության նախարար Արմեն Մուրադյանը, երբ «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե ինչ գիտի այս մասին, ասաց, թե տեղյակ չէ և չի ցանկանում կանխատեսում անել իր և նախարարության ապագայի վերաբերյալ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: