|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ինչպես նախօրոք հայտարարել էինք՝ այսօրվանից սկսում ենք այցելել տարբեր պետական, գիտական, կրթական հաստատություններ՝ շատ հստակ և ուղիղ պահանջով․ այն Հայտարարության տեքստը, որ ընդունվել է այս հրապարակում, առաջիկա օրերին պետք է շատ հստակ թիրախավորված այցելենք տարբեր պետական հիմնարկներ, և բոլորը պարտավոր են այս փաստաթղթի վերաբերյալ հայտնել իրենց դիրքորոշումը․ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակից մեկնարկած երթի մեկնարկին։
«Փաստաթուղթը հրապարակել ենք․ սա հստակ հնարավորություն է, որ բոլորը իրենց դիրքորոշումը հայտնեն այն հայանպաստ փաստաթղթի և մինիմալ պահանջների մասին, որ այսօր դրված է սեղանին»,-ասաց նա։
Սաղաթելյանը տեղեկացրեց, որ երթով շարժվում են տարբեր նախարարություններ, պետական գերատեսչություններ, և ընդդիմադիր պատգամավորները հստակ կդնեն խնդիրը՝ կհասկանանք՝ ով է կիսում այս պատասխանատվությունը, ու ով ինչ դիրքորոշում ունի։
Սա նաև լավ հնարավորություն է շատ պաշտոններ զբաղեցնող անձանց՝ տարանջատվելու Նիկոլից և չկրելու այս պատասխանատվությունը՝ հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյությում․