|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում վերջապես պատասխանեց yerkir.am-ի՝ ֆինանսների նախարարության շենքում իրականացվող շինարարության մասին հարցին:
Հիշեցնենք, որ արդեն տեւական ժամանակ է` Yerkir.am-ը փորձում է այս հարցի վերաբերյալ պաշտոնական պատասխան ստանալ:
Ի պատասխան մեր հարցին, թե ինչո՞ւ որոշվեց վերանորոգել ֆինանսների նախարարության շենքը, եթե նախկին նախարար Դավիթ Սարգսյանի օրոք եւս շինարարություն է իրականացվել, ինչը հաստատել է նաեւ նախարարության լրատվական ծառայությունը, եւ որքա՞ն գումար է հատկացվել այդ շինարարությանը, Գագիկ Խաչատրյանը նախ հայտարարեց, թե «շատ լավ հարց է», այնուհետեւ հավելեց. «Ֆինանսների նախարարության շենքի շինարարությունը և նման կարգի շինարարական աշխատանքները կատարվում են մեր պահուստային ֆոնդի, արտաբյուջետային միջոցների հաշվին: Մենք ունենք լավ խնայողություններ, ծախսում ենք շատ օպտիմալ և ռացիոնալ, քանի որ համակարգի առջև դրված են բավական խնդիրներ: Ֆինանսների նախարարության շենքն անհիշելի ժամանակներից չէր վերանորոգվել, և ես չեմ կարծում, որ ներկա ժամանակակից պայմաններում կարող ենք աշխատակիցներին չտրամադրել նորմալ պայմաններ»:
Հարցին, թե որքա՞ն գումար է հատկացվել այս վերանորոգմանը` ամեն օր ականատես ենք լինում, որ շինարարությանը նոր թափով է շարունակվում, Գագիկ Խաչատրյանը պատասխանեց. «Մենք աշխատանքները չենք ավարտել, վերանորոգումը կշարունակվի մինչև նորմալ աշխատանքային պայմաններ ստեղծվեն և համակարգչային տեխնիկայով հագեցվի: Այնպիսի միջոցներ պետք է ստեղծվեն, որ մարդիկ կարողանան նորմալ աշխատել»: