|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ակտիվ լոբբինգ է անում, որ Կարեն Ճշմարիտյանի հնարավոր հրաժարականից հետո էկոնոմիկայի նախարարությունը միանա ֆիննախարարությանը:
Իշխանության կուլիսներում սա համարում են «գյոռմամիշություն», որովհետեւ առանց այն էլ այսօրվա Ֆինանսների նախարարությունը ներառում է Հարկային տեսչությունը, Մաքսային կոմիտեն: Բայց սա չի կաշկանդում Գագիկ Խաչատրյանին, եւ լուրեր կան, թե նա արդեն համոզել է Սերժ Սարգսյանին: Եթե սրան գումարենք, որ Խաչատրյանը պայքարում է նաեւ փոխվարչապետի պաշտոնի համար, ստացվում է, որ այս քայլերով նա փորձում է դառնալ դե ֆակտո վարչապետ: Երեկվա դրությամբ, իդեպ, նշանակված չէր ոչ միայն նոր փոխվարչապետ, այլեւ տարածքային կառավարման նոր նախարար»։