Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Ադրբեջան կատարած այցի շրջանակում, նախագահ Ալիևի հետ հանդիպումից բացի, այցելել է նաև Բաքվի ռուսալեզու դպրոցներից մեկը, որտեղ գրականության դաս է անցկացրել 6-րդ դասարանի աշակերտների համար. հայտնում է Дни.ру-ն: Նա դասի ժամանակ վերլուծել է Տուրգենևի «Մումու» պատմվածքը:
Աշակերտուհիներից մեկն ասել է, որ խղճում է Գերասիմին, քանի որ նա ոչ ոք չուներ, ինչին Ժիրինովսկին պատասխանել է. «Եվ ի՞նչ, սկսենք խղճա՞լ նրան դրա համար: Նա ոչ ոք չունի, և դուք խղճում եք նրան: Շունը նույնպես լքված է, և խղճում եք: Ամեն ինչ լավ է, սակայն, այնուամենայնիվ, չի կարելի դժբախտությունը գլխավորը դարձնել կյանքում: Այո, մեղք են լքված մարդիկ, շները, իսկ ոմանք սովորում են ինչ-որ կատակոմբներում, և հիմա ի՞նչ, դուք պետք է թողնեք այս լավ դպրոցը և խղճա՞ք նրանց: Պետք է ամեն դեպքում մտածել, որպեսզի նրանց համար էլ լավ լինի»: