կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-25 13:07
Քաղաքական

Լրագրողները տապալեցին արդարադատության նախարարի ասուլիսը Լիսկայի վերաբերյալ հարցի պատճառով

Լրագրողները տապալեցին արդարադատության նախարարի ասուլիսը Լիսկայի վերաբերյալ հարցի պատճառով

Այսօր ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, համաձայն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարության, պետք է ասուլիս տար կառավարությունում հավատարմագրված լրագրողների համար և ներկայացներ կառավարության նիստի ընթացքում հաստատված մի քանի որոշումները:

 

Սակայն լրագրողները թույլ չտվեցին նախարարին խոսել և ներկայացնել այդ որոշումները: Բոլոր լրագրողները նախարարի ունեին ընդամենը մեկ հարց` ինչպե՞ս է վերաբերվում Սյունիքի մարզպետի պաշտոնում քրեածին տարր Սուրիկ Խաչատրյանի նշանակմանը: Նախարարը փորձեց ամեն կերպ շրջանցել այդ հարցը, սակայն` ապարդյուն, լրագրողները թույլ չէին տալիս նրան շարունակել ասուլիսը:

 

«Եթե որոշել եք տապալել այսօրվա ասուլիսը, եթե այս հարցերը ձեզ չեն հետաքրքրում… Հարգելի' լրագրողներ, ՀՀ կառավարությունում կա ընդունված կարգ, այստեղ նախարարները ներկայացնում են իրենց որոշումները, այնուհետև պատասխանում են հարցերին, խնդրում եմ`  կառավարության այսօրվա ներկայացրած հարցերի շրջանակում տվեք ձեր հարցերը: Եթե ձեզ դրանք չեն հետաքրքրում, ինչ-ինչ պատճառներով, կփորձեմ այլ կերպ հանրությանը տեղեկացնել, հաջողություն»,- ասաց նախարարը:

 

Այդպիսով` արդարադատության նախարարը դուրս եկավ, և նրա ասուլիսը տապալվեց: