|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
«Հայկական ժամանակը» գրում է. «Երեկ մեզ հայտնի դարձավ, որ հուլիսի 28-ին խորհրդարանական լսումներ են տեղի ունենալու «Նաիրիտի» հարցով: Ըստ խորհրդարանական մեր աղբյուրների, սպասվում է, որ լսումներին ներկա կլինի նաև էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը:
Ուշագրավ է, որ լսումները կազմակերպվում են չնայած այն հանգամանքին, որ պատգամավորները արձակուրդում են: Ենթադրվում է, որ այդ կերպ փորձ է արվելու մի փոքր գոլորշի թողնել: Հիշեցնենք, Երվանդ Զախարյանը նախօրեին հայտարարել էր, որ նաիրիտցիների աշխատավարձերը կվճարվեն 1-2 օրից: Մեր տեղեկություններով, վերջիններս դեռ համաձայնագրեր են ստորագրում, որ բացի աշխատավարձերից հավելյալ գումարներ ուշացումների համար չեն պահանջելու: Նաիրիտցիները խոստացել են, որ եթե մինչև այս ամսվա վերջ իրենց աշխատավարձերը ամբողջությամբ չվճարեն, հուլիսի 30-ին բողոքի ցույց են անելու կառավարության մոտ»,– գրում է թերթը: