կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-10 09:51
Հասարակություն

«Նաիրիտի» շուրջ զարգացումները շարունակվում են

«Նաիրիտի» շուրջ զարգացումները շարունակվում են

««168 ժամի» տեղեկություններով` «Արդշինինվեստ բանկը» վաճառել է նախկին մահուդի գործարանը, որը նույն «Մեգատեքս գրուպ» ՓԲԸ-ն է։ Այս ընկերության հետ է կապված «Նաիրիտի» թալանի մութ պատմությունների շղթաներից մեկը:

 

«Հետք» պարբերականը բացահայտել էր, թե «Նաիրիտի» նախկին տնօրեն, ներկայումս տնօրենների խորհրդի նախագահ Վահան Մելքոնյանի որոշմամբ՝ 2009-ին գործարանն ինչպես էր ԱՊՀ Միջպետական բանկից 9.4 մլն դոլար վարկ վերցրել ու գնել նույն ԱՊՀ Միջպետական բանկում գրավադրված «Մեգատեքս գրուպ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 97 %-ը: Այս գործարքը գործարանի հաշվետվություններում հիմնավորվել էր՝ իբրև իրացման նպատակով ձեռք բերված բաժնետոմսեր: Ընդ որում` այդ ժամանակ «Նաիրիտն» արդեն գրեթե չէր աշխատում և ուներ լուրջ ֆինանսական խնդիրներ: «Հետքը» նաև բացահայտել էր, որ «Մեգատեքս գրուպ» ընկերությունը Վահան Մելքոնյանի և նրա հարազատների սեփականությունն էր: Այնուհետև «Մեգատեքս գրուպ» ՓԲԸ-ն գրավադրված էր «Արդշինինվեստբանկում»՝ 900 հազար դոլարի դիմաց:

 

Մելքոնյանի հասցեին մեղադրանքներ էին հնչում, որ մոտ 10 մլն դոլարանոց գործարանը վաճառել էր 1 մլն-ով, իսկ Մելքոնյանն արդարանում էր, թե այն ընդամենը գրավադրված է, և «Նաիրիտը» ետ է վերցնելու: Սակայն մեր հավաստի աղբյուրները պնդում են, որ գործարք է տեղի ունեցել, և սեփականատերը փոխվել է: Բայց ուշագրավն այն է, որ ըստ նույն աղբյուրների, «Մեգատեքս գրուպ» ՓԲԸ-ի տնօրենը չի փոխվել: Նա Գարիկ Նազարյանն է, ով Վահան Մելքոնյանի վստահելի մարդն է: Կարելի է ենթադրել, որ, ձևակերպված գործարքի արդյունքում «Մեգատեքսը» կրկին անցել է Վահան Մելքոնյանին, այսինքն՝ «Նաիրիտի» տնօրենների խորհրդի նախագահն այն վաճառել է ինքն իրեն»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։