Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրերս գրել էինք, որ Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի դեմ դեկտեմբերի 10-ին կայացած հերթական դատական նիստի ավարտին վերջինս հայտարարել է, որ ճիշտ կլինի վերանորոգումների համար մարզպետարանին 2007թ. հատկացված 400 միլիոն դրամը մանրադիտակային ստուգման ենթարկել, քանի որ, ըստ նրա, գումարի համեմատ, չնչին աշխատանք է կատարվել:
«Ալիկ Սարգսյանը գրպանել է եւ դրել «Նոր Արտաշատ» ռեստորանի վրա»,- մեզ հետ զրույցում ասել էր Վարդգես Հովակիմյանը` հավելելով, որ աշխատում է իրականությունը «ջրի երես» հանել:
Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը երեկ news.am-ի միջոցով պատասխանել է նախկին մարզպետին` ասելով, թե չի հիշում` վերջին անգամ էլ ե՞րբ էր իր հասցեին նման անհեթեթություն հնչել: «Ավելի մեծ անհեթեթություն ես չէի լսել: Ի՞նչ կարծիքի եք` ես այն մարդն եմ, որ պետական գումարից մի կոպեկ ձեռք գցեմ իմ անձնականի համա՞ր: Ինչքան դու կապ ունես դրա հետ, այնքան էլ ես: Ինձ ճանաչողները գիտեն, որ դա ես չեմ»,- ասել էր նա: Նա նաեւ ասել է, որ «Նոր Արտաշատ» ռեստորանի հետ ինքը կապ չունի. պարզապես եղբոր ռեստորան է գնում` միջոցառումների. «Դրանք անհեթեթ, թույլ քամիներն են, որոնք ինձ վնասել չեն կարող»:
Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանին դիմեցինք պարզաբանմամբ, նա էլ ասաց, որ հաջորդ դատական նիստից հետո ինքը մամուլի ասուլիս կհրավիրի եւ կհրապարակի ուշագրավ տեղեկություններ: Տեղեկացնենք, որ հաջորդ դատական նիստը նշանակված է դեկտեմբերի 18-ին` ժամը 15:00, Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում: Դատախազ Հարություն Հարությունյանը հանդես է գալու մեղադրական ճառով: