|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Կառավարության նիստից հետո Սյունիքի նորանշանակ մարզպետ Կարեն Համբարձումյանը անդրադարձավ մարզում տարիներ շարունակ արմատացած վախի մթնոլորտին:
«Եթե կա վախի մթնոլորտ, ես բոլոր սյունեցիներին կոչ եմ անում այս պահից չունենալ վախ, այսօրվանից ես եմ պատասխանատու բոլոր սյունեցիների համար: Ցանկացած պահի հասանելի եմ լինելու սյունեցիների համար: Եթե լինեն մարդիկ, որոնք վնասել են սյունեցուն, հավաստիացնում եմ, որ օրենքի ողջ խստությամբ պատասխանատության կենթարկվեն: Ես միանշանակ կլինեմ օրենքի կողքին կանգնած»,- ասաց նորանշանակ մարզպետը:
Հարցին, թե ի՞նչ ազդեցություն կունենա մարզի վրա նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Կարեն Համբարձումյանը պատասխանեց. «Ոչ ոք չի կարող ինձ վրա ազդեցություն ունենալ»: