Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ-ի` Ասիական զարգացման բանկից վարկ վերցնելու հարցն այսօր քննարկվեց ԱԺ-ում: Ֆինանսների փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Հայրապետյանը տեղեկացրեց, որ խոսքը 50 մլն ԱՄՆ դոլարի մասին է:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք այդ գումարը վերցնելու դեպքում չի ավելանա Հայաստանի արտաքին պարտքը, և ինչո՞ւ են վարկ վերցնում, երբ իրենց իշխանությունը նշում էր, որ կողմ չէ բյուջետային ծախսեր կատարելու համար վարկ վերցնելուն:
Հայրապետյանը պատասխանեց, որ, այո, արտաքին պարտքն ավելանալու է, սակայն այդ գումարն անհրաժեշտ է:
Բաբուխանյանն արձագանքեց, որ բոլոր կառավարությունները գալիս ու ասում են` երբ ունենանք շատ ռեսուրսներ, այլևս վարկ չենք վերցնի: «Եթե մի օլիգարխի լավ թափ տայիք, այդ 50 միլիոնը կդնեիք բյուջե: Այդքան ասում եք` օլիգարխիայի դեմ պայքար, 50 միլիոնն ի՞նչ էր, որ չկարողացաք վերցնել ու դնել բյուջե: Հնարավո՞ր չէր այդ գումարը ստվերի կամ կոռուպցիայի դեմ պայքարից հանել, որ 3 տարի հետո չմտածենք` 50 միլիոնը կերանք, խմեցինք, նպաստ տվեցինք, ու հիմա արտաքին պարտքն ավելացավ»,- ասաց պատգամավորը:
Ֆինանսների փոխնախարարի պաշտոնակատարն էլ ասաց, որ հնարավոր էր, բայց շատ ռիսկային էր, քանի որ եթե այդ 50 մլն դոլարը չլիներ, գուցե ֆինանսական դեֆիցիտ լիներ: