կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-11 12:43
Քաղաքական

Էրդողանը հակահայ չէ, նա պարզապես աշխատում է Թուրքիայի համար. Արտակ Շաքարյան

Էրդողանը հակահայ չէ, նա պարզապես աշխատում է Թուրքիայի համար. Արտակ Շաքարյան

Էրդողանը հակահայ չէ, նա պարզապես աշխատում է Թուրքիայի համար. լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը: Նրա հավաստմամբ` այն, որ երեկ Թուրքիայի նախագահական ընտրությւոններում հաղթել է հենց Էրդողանը` սպասելի էր:

 

«Բողոքներ չկան և, ըստ էության, ընտրությունները եղել են արդար: Ինչ վերաբերում է ընդդիմությանը` հակառակ Էրդողանի, ով խոսում էր իր արած գործերի և ապագայում անելիքների մասին, նրանք միայն զբաղված էին Էրդողանին քննադատելով և ասելու կոնկրետ բան չունեին, նրանք հրաժարվել էին նաև ժողովրդի հետ հանդիպումներից»,-ասաց թուրքագետը:

 

Շաքարյանի հավաստմամբ` ընտրություններին մասնակցել են ընտրողների 70 տոկոսը, մնացած 20մլնը չի մասնակցել ընտրություններին, որովհետև չի ցանկացել ընտրել ո՛չ ընդդիմությանը, ո՛չ իշխանությանը:

 

«Ըստ էության` Էրդողանի համար ամենակարևոր ընտրությունները կլինեն մեկ տարի հետո կայանալիք խորհրդարանական ընտրությունները` որտեղ հաղթելուց հետո նախագահը կկարողանա փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ և վարչապետի պաշտոնը ավելի կարևոր չի լինի, քան` նախագահինը: Իրականում Էրդողանի նպատակը միայն նախագահ լինելը չէ, նա ցանկանում է ՌԴ նախագահ Պուտինի նման լինել»,-նշեց Շաքարյանը:

 

Անդրադառնալով հայերի նկատմամբ Էրդողանի վերաբերմունքի մասին` թուրքագետը հիշեցրեց Էրդողանի խոսքը, երբ նա ասել էր, թե` իրեն վրացի են անվանել, ավելի վատ` հայ էլ են անվանել:

 

«Թվում է, թե Էրդողանը հասկացել է իր սխալը` նա արդեն քանիցս փորձել է ուղղել այն. իր վերջին ցույցի ժամանակ ասաց, թե` ազգային փոքրամասնությունն ինչ էլ լինի` հույն, հայ, թե եզդի ու ասորի` բոլորն էլ Թուրքիայի հավասար քաղաքացիներն են և ոչ ոք լեզվի պատճառով չի կարող ստորացվել»,-նշեց Շաքարյանը` հավելելով, որ իր կարծիքով` Ցեղասպանության հետ կապված Թուրքիայի դիրքորոշումը շարունակելու է մնալ նույնը.«Նրանք ինչ էլ խոսեն Ցեղասպանության մասին` հերքելու են իրականությունը»: