|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ինչպես հաղորդում է ԼՂՀ Մարտակերտի շրջանի «Ջրաբերդ» պաշտոնաթերթը.
«Մարտակերտի շրջանի նախկին հրամանատարներն ու ազատամարտիկները մեկնեցին առաջնագիծ` տարբեր ուղղություններով:
Այսօր առավոտյան Մարտակերտի շրջվարչակազմի շենքի դիմաց հավաքվել էին Արցախյան պատերազմի հրամանատարներ, ազատամարտիկներ, ընդհանուր թվով` մոտ 300 հոգի: Նրանք բաժանվել են խմբերի ու մեկնել դիրքեր:
Նրանց թվում են եղել ԱԱՄ Մարտակերտի տարածքային կազմակերպության նախագահ Գրիգորի Միրզոյանը, Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար , պահեստազորի գեներալ Վլադիկ Խաչատրյանը և այլ ազատամարտիկներ:
Այս պահին նրանք գտնվում են առաջնագծում: Համոզված ենք, որ նրանք իրենց փորձով եւ խորհուրդներով շատ օգտակար կլինեն մեր դիրքապահներին: Քանզի, դիրքեր մեկնած հրամանատարներն ու ազատամարտիկները նրանք են, ովքեր եւս իրենց գումարտակներով ազատագրեցին ողջ Մարտակերտի շրջանը, ովքեր շատ ուժեղ մարտավարական հնարքների են տիրապետում եւ ամեն մեկը կարողանում է վերացնել թշնամու մեծաքանակ զորքերի: Այդ տղաներն ապացուցել են դա Արցախյան պատերազմի ժամանակ: Այսօր նրանք կրկին նետվեցին առաջնագիծ, նույն ոգո» :