Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Փաստ է, որ Ռուսաստանի կառավարությունը երբեք «ջենտլմեն» չի եղել, բայց փաստ է նաև, որ Ուկրաինան նույնպես մի շարք սխալներ է թույլ տվել` առաջինն ու ամենակարևորը` ռուսաց լեզվի արգելումն էր. լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց վրացի անվանի ռեժիսոր և կինոդրամատուրգ Օթար Իոսելիանին:
Կինոռեժիսորը Հայաստանում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի առիթով, որի «Հարգանքի տուրք» ծրագրի շրջանակում կցուցադրվեն ռեժիսորի «Տերևաթափ», «Ապրում էր մի երգող կեռնեխ», «Հովվերգություն», «Խաժամուժ» ֆիլմերը:
Իոսելիանիի կարծիքով` Ուկրաինայում տիրող իրավիճակից փորձում են օգտվել նաև թուրքերը, որոնք Եվրոպա են ուզում գնալ, թաքնվել այնտեղ` առանց հաշվի առնելու, որ Եվրոպայում թուրքերը արդեն շատ են:
«Ինչ վերաբերում է Տիմոշենկոյին, նա լրիվ իրեն «տվել-անցել» է: Ուկրաինայում տիրող իրավիճակն ինչո՞վ կավարտվի, չգիտեմ: Նայած, ով ավելի շատ կդիմադրի: Բայց Ռուսաստանի համար շատ թանկ կարժենա այս ամենը: Ես քաղաքական գործիչ չեմ և շատ բաներ չեմ հասկանում, բայց գիտեմ, որ երկու կողմն էլ ճիշտ չեն»,- ասաց Իոսելիանին: