կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-10 17:35
Հասարակություն

«Եթե ոստիկանապետն ազնիվ մարդ ա, պետք ա ինձ ընդունի, հարցեր ունեմ` պարզելու»

«Եթե ոստիկանապետն ազնիվ մարդ ա, պետք ա ինձ ընդունի, հարցեր ունեմ` պարզելու»

Այսօր կառավարության շենքի առջև կանգնած` նախկինում ուժային կառույցներից մեկում աշխատած մի տղամարդ բողոքում էր ոստիկանության դեմ` ասելով, թե ոստիկանությունում հավաքված են անբարոյականներ: Նա դժգոհում էր, որ ոստիկանապետը ոչ մի կերպ իրեն չի ընդունում ու իր բողոքը չի լսում:


«Ճամբարակի ոստիկանությունից սկսած, Գեղարքունիքի ոստիկանությունից սկսած` ում դիմում եմ, ինչ անում եմ, չեն ընդունում ինձ: Որովհետև խուժաններ են հավաքագրել ոստիկանությունում: Ոստկանապետը եթե ազնիվ մարդ ա, մի քիչ մտածում ա ժողովրդի մասին, որ գնում ա մոմ ա վառում, թող բարի լինի ինձ ընդունի, ես հարցեր ունեմ` պարզելու»,- ասում էր նա:


Նշենք, որ նրան հաջողվեց մոտենալ վարչապետ Հովիկ Աբրահամյանին ու դժգոհել, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը իրեն չի ընդունում: Վարչապետը հարցրեց, թե` ոչ մի անգամ չի՞ ընդունել, տղամարդը պատասխանեց, որ ոստիկանապետի տեղակալը մեկ անգամ ընդունել է: Վարչապետը ասաց. «Պարո'ն գնդապետ, պետք է ազնիվ լինել, դու ասում ես, թե  չի ընդունել, հետո ասում ես, թե տեղակալն է ընդունել, գուցե ոստիկանապետը զբաղված է եղել»: Նա խոստացավ միջնորդել, որ ոստիկանապետի տեղակալը մեկ անգամ ևս ընդունի ոստիկանությունից դժգոհող տղամարդուն: