|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 396.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.3703 |
| GBP | ⚊ | £ 475.51 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ֆրանսիական Լիոնում վանդալները պղծել են Հայոց ցեղասպանության հուշակոթողը: Ինչպես հաղորդում է Nouvelles d'Armenie-ն, Անտոնեն Պոնսեի հրապարակում կանգնեցված հուշակոթողի 36 սյուների մեծ մասի վրա գրել են վիրավորական արտահայտություններ, հայհոյանքներ:
«Սա առաջին դեպքը չէ, որ 1,5 միլիոն նահատակների հիշատակը հավերժացնող կոթողը վանդալիզմի զոհ է դառնում: Հիշողության սպանդի հեղինակներին քաջալերում է Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենքի բացակայությունը: Նրանք չեն զինաթափվում»,- գրում է Nouvelles d'Armenie-ն: