Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շատ քիչ բնագավառներում է իրական մրցակցություն մնացել: Դրանցից է գազավորված եւ առանց գազի ջրերի արտադրությունը, որտեղ մեծ մրցակցություն կա: Սակայն որոշ արտադրողներ գտել են եղանակը մրցակիցներին շուկայից դուրս մղելու համար: Մասնավորապես, նման գործընթաց են իրականացնում «Ջերմուկը», «Բյուրեղը», «Նոյը»:
«Հրապարակ»-ը տեղեկացել է, որ երեւանյան մի շարք սննդի կետեր հրաժարվել են «Ապարան ջրից», որն իր որակական հատկանիշներով դրսի շուկայում բավականին բարձր է գնահատվում եւ հիմնականում արտահանվում է Ռուսաստան, քիչ քանակով՝ Եվրոպա: Երբ փորձել են հասկանալ, թե ինչն է հրաժարվելու պատճառը, պարզվել է, որ «Բյուրեղի» դիստրիբյուտորները խորամանկ ծրագիր են իրականացրել: «Ապարան ջրից» հրաժարվելու գինը եղել է 5-6 միլիոն դրամ, որը սիրահոժար վճարել են տվյալ սրճարան-ռեստորաններին՝ իրենց ապրանքանիշն ընտրելու համար: