Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում քննարկվել է փախստականների հիմնախնդրի և «Իսլամական պետության» (ԻՊ-DEAŞ) դեմ պայքարում Թուրքիայի կողմից ծավալվող գործունեությունը: Թուրքական «gazetevatan.com» լրատվակայքի համաձայն՝ այս մասին տեղեկացրել է ՆԱՏՕ ԽՎ թուրքական պատվիրակության նախագահ Օսման Աշքըն Բաքը:
Ըստ Ermenihaber-ի՝ խոսքը ընդհանրապես Թուրքիայի տարածքով Եվրոպա տեղափոխվել փորձող` տարբեր ազգերի գաղթականների, մասնավորապես` սիրիացի փախստականների մասին է:
Բաքը նշել է, որ քննարկվել է Ռաքայի գործողության շրջանակներում ԱՄՆ-ի և քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժեր» (ԺԻՈՒ-YPG) խմբավորման հնարավոր համագործակցության հարցը: Թուրքական պատվիրակության նախագահը ՆԱՏՕ-ում հայտնել է, որ Թուրքիան այդ գործողությանը ոչ մի դեպքում չի մասնակցի:
Բաքը հավելել է, որ ՆԱՏՕ-ում Թուրքիայի ներկայացուցիչների թիվն ավելացել է՝ նախկին 12-ի փոխարեն հասնելով 18-ի, ինչպես Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի դեպքում է:
Հավելենք, որ մայիսի 26-ին Թբիլիսիում մեկնարկած ՆԱՏՕ-ի գարնանային նստաշրջանը կավարտվի այսօր՝ մայիսի 29-ին: Նստաշրջանի կապակցությամբ այս օրերին Վրաստան են մեկնել մի շարք թուրք բարձրաստիճան գործիչներ և պատվիրակություններ: