|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ուկրաինան մարդասիրական օգնության անվան տակ զենիթահրթիռային համակարգեր է մատակարարում Ադրբեջանին. այս մասին գրում է «ԻԱ Ռեալիստ»–ը՝ հղում անելով թելեգրամյան ալիքներին:
«Այնուամենայնիվ, խնդիրն այստեղ շատ ավելի խորն է: Թուրքական հետախուզությունը իր տարածք է տանում ուկրաինացի զինագործներին՝ նոր տեսակի զենքերի ստեղծման ուղղությամբ աշխատանքներ տանելու համար», - ասում են Մերձավոր Արևելքում ռուսական լրատվամիջոցի աղբյուրները:
«Այսինքն այստեղ ավելին է, քան պարզապես զենքի նպատակային մատակարարումը: Ընդդեմ Արցախի և Հայաստանի՝ աշխատում է թուրք-ուկրաինական սպառազինությունների կոնգլոմերատը, որոնք երբեք չեն հաշտվի Ղրիմի թերակղզու՝ ռուսական ինքնիշխանության հետ և երբեք չեն հաշտվի անկախ Արցախի հետ: Սա մտածելու լուրջ առիթ է: Չնայած ոչ, ոչ այդպես։ Սա գործելու լուրջ պատճառ է: Խորհելու ժամանակն անցել է», – գրում է «ԻԱ»–ն։