կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-25 08:20
Հասարակություն

Աֆրիկյանների շենքի տեղում՝ բազմաֆունկցիոնալ համալիր. «Հրապարակ»

Աֆրիկյանների շենքի տեղում՝ բազմաֆունկցիոնալ համալիր. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է.«Այն բանից հետո, երբ Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների տունն ապամոնտաժվեց, խոսակցություններ են շրջանառվում, թե հյուրանոց է կառուցվելու քանդված շենքի տեղում, որը պատկանում է «Միլեյիում քոնսթրաքշն» ՍՊԸ-ին:

 

Մեզ հետ զրույցում այդ փաստը մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի պետ Կամո Այվազյանը ոչ հերքեց, ոչ հաստատեց, նշելով, որ ինքն էլ է լսել նման խոսղակցություններ և տեսել նաև որոշ փաստաթղթեր, բայց հստակ ոչինչ չի կարող ասել՝ հորդորելով մեզ քաղաքապետարանից ստանալ վերջնական պատասխանը:

 

Կապվեցինք նաև քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանի հետ, ով նշեց, որ հաստատված նախագիծ, որպես այդպիսին, չկա.«Ընթանում են քննարկումներ բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու տրամաբանության մեջ, բայց այս պահին կոնկրետ հաստատված նախագիծ չկա»: Թե քննարկումները երբ կավարտվեն և ինչ կորոշվի, դեռ պարզ չէ»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: