կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-19 08:25
Հասարակություն

ՀՀԿ-ական պատգամավորների պետհամարանիշերի վրա տուգանք չի՞ գալիս

ՀՀԿ-ական պատգամավորների պետհամարանիշերի վրա տուգանք չի՞ գալիս
«Հրապարակ» թերթը գրում է. «Լուրեր կան, որ ԱԺ պատգամավորների, հատկապես ՀՀԿ խմբակցության 00 11-ով սկսվող պետհամարանիշների վրա տուգանք չի գալիս: ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը վարում է ԱԺ համարանիշով ավտոմեքենա՝ սև BMW X5, 092 00 11, բայց դժգոհ է, որ իրեն տուգանում են: «Օրինակ՝ ինձ, ԱԺ պատգամավորիս, որի նկատմամբ վարչական վարույթ իրականացնելու իրավասություն չունեն, այնուամենայնիվ, տուգանել են... ճիշտն ասած՝ խախտում չէի արել, ուղղակի դեռևս անհասկանալի էր՝ գործարկված, թե չգործարկված տեսախցիկի նկարահանման տարածքում, առկա կարմիր գծերի տարածքում կայանված մեքենայի մասին է խոսքը գնում»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։