Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձավ նաև կուտակային օրենքի վերաբերյալ կառավարության ներկայացրած փաստաթղթին:
Պատգամավորը հիշեցրեց, որ նոր կառավարությունը խոստանում էր ականջալուր լինել և քննարկել հարցը քաղաքական ուժերի հետ, բայց Դաշնակցությունը մասնակցել է կառավարության հետ աշխատանքային նիստին, որի ժամանակ մերժվել են Դաշնակցության առաջարկները:
«Եթե պիտի ձև տրվի, թե քննարկում է ընթանում, որին ներկա են քաղաքական ուժերը, բայց չընդունեն նրանց որևէ առաջարկ, ուրեմն դա չեղավ համագործակցություն, դա եղավ պատրանք ստեղծել, թե հասարակաան քննարկում է ընթանում: Մենք առաջարկներ ենք ներկայացրել, իրենք բերել են իրենց առաջարկությունները, մեր արգումենտները անտեսվել են, ու կառավարությունը, հապճեպ նախագիծ կազմելով, բերել է արտահերթ նիստին»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Նրա խոսքով` Դաշնակցությունը ԱԺ քննարկման ժամանակ ասելու է այն, ինչ ասել էր կառավարության հետ աշխատանքային նիստի ժամանակ, որպեսզի հասարակությունը պարզ տեսնի, որ պարտադիրը չի հանվել, պարզապես դեռ մի բան էլ խտրական մոտեցմամբ` քաղաքացիների մի մասի համար այն հետաձգել են մինչև 2017թ: «Խորացվել է հարցի խնդրահարույց մասը, Սահմանադրական որոշումից շեղվել են, իսկ, անունը փոխելով, բան չի փոխվում, հո անունը փոխելով չի՞: Բովանդակային առումով պարտադիրը պահպանվել է»,- ասաց պատգամավորը:
Yerkir.am-ի այն հարցին` ինչո՞ւ կառավարությունը համառորեն չի ուզում հրաժարվել պարտադիրից, Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ կարելի ենթադրել, թե ինչու չեն ուզում հրաժարվել պարտադիրից: Ըստ պատգամավորի` որովհետև պարտավորություններ ունեն ստանձնած, որովհետև ակնկալիք ունեն դրսից վարկեր ստանալու, և նախորդ կառավարությունը, նույն տրամաբանությամբ աշխատելով, չորս անգամ ավելացրել է Հայաստանի արտաքին պարտքը:
«Իրենք չեն ուզում հրաժարվել այդ քաղաքականությունից, որովհետև տեղը չեն ուզում ուրիշ բան դնել, որովհետև հրաժարվելու դեպքում պետք է հաշվի նստեն քառյակի 12 պահանջների հետ, որոնք փոխելու են քաղաքականությունն ու տնտեսությունը: Բայց այդ ճանապարհով չի ուզում գնա, ուզում է այս կամ այն վարկային կարզմակերպությունից վարկեր ստանա, բերի Հայաստան, անհասկանալի կերպով մսխի դրանք, ու քաղաքացին չտեսնի այդ վարկերի արդյունքները»,- ասաց Արմեն Ռուստամյանը: